Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում մշտական ջրի բացակայությունից անտանելի հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել: Զինվորները բողոքում են նաև սնունդից, գրում է «Հրապարակը»:
Թերթի փոխանցմամբ` զինծառայողների պատմելով՝ իրենք նորմալ սնունդ ուտում են, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է այցելում այնտեղ, որից հետո զինվորները երանի են տալիս, թե երբ է Պնախարարը հերթական անգամ այցելելու իրենց զորամաս: