Լոնդոնի ոստիկանությունը, որի գործողությունները դժգոհություն են առաջացրել քաղաքի բնակիչների շրջանում, հայտարարել է, որ ուժեղացնելու է պայքարը կողոպտիչների և թալանչիների դեմ, ովքեր վերջին օրերին հեղեղել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցները վերջին օրերի զանգվածային անկարգությունների ֆոնին:
Այս պահին Լոնդոնում կարգուկանոնը պահպանում են 16 000 ոստիկաններ: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ կողոպտիչների հետ պայքարում օգտագործելու է ռետինե փամփուշտներ:
Նման փամփուշտներ օգտագործելու մասին հրամանն արդեն տվել է Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: