Այսօր Կաունասում կայանալիք Լիտվա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ամենահավանական հաշիվը, ըստ Armfootball.com կայքի այցելուների, 1-2 է: Կայքի հարցմանը մասնակցել է 572 մարդ, որոնց 37,24%-ը համարում է, որ Հայաստանը կհաղթի հենց այդ հաշվով:
13,64%-ը գտնում է, որ Հայաստանի հավաքականը հաղթելու է 3-1 հաշվով, 11,36%-ը հավատում է 2-0 հաշվով մեր ընտրանու հաղթանակին: 1-1 հաշվի օգտին քվեարկել է հարցվածների 10.66%-ը:
Բոլոր մյուս արդյունքների օգտին քիչ թվով մարդիկ են քվեարկել: