Երեկ Էստոնիայի պաշտպանության նախարարության վրա հարձակում գործած հայազգի Կարեն Դրամբյանի ընկերները չէին ակնկալում, որ նա կարող է նման քայլի գնալ, չնայած բավական տաքարյուն էր:
Դրամբյանի հարձակումը մտերիմների և ընկերների համար անակնակալ է եղել:
«Նա ոչ մեկին չէր ցանկանում սպանել, նա դաժան մարդ չէր: Դա հուսահատության քայլ էր, անարդարության դեմ, որը, նրա կարծիքով, տեղ էր գտել իր կյանքում», – էստոնական ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է Դրամբյանի ընկերներից մեկը, որը նրան ավելի քան 20 տարի էր ճանաչում:
Դրամբյանի ընկերները պատմում են, որ վերջին կաթիլը, հավանաբար, եղել է այն փաստը, որ նրանից խլել են բնակարանը, որն ինքը ապառիկ էր գնել:
«Նա փաստաբանական ընկերություն ուներ,սակայն այստեղ հնարավոր չէ աշխատել փաստաբան` չիմանալով էստոներեն: Նա փորձում էր, թարգմանիչներ էր վարձում: Գուցե, մեկ-երկու գործ արել էր,սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ քանդվել է», – պատմում են ընկերները:
Նրանք նշում են, որ Դրամբյանը կարդացած մարդ էր.
«Նա անգիր կարդում էր Լերմոնտովի «Մցիրին», Շեքսպիրի սոնետները: Նրա հայրը հարգված պրոֆեսոր է Մոսկվայում: Ճիշտն ասած չգիտեմ, թե արդյոք նա կենդանի է հիմա», – ասել է Դրամբյանի ընկերներից մեկը:
Նա նաև պատմել է, որ Դրամբյանը «իսկական թաքարյուն հայկական տղա էր».
«Բայց քանի որ նա արևելյան տղամարդ էր, օգնություն չէր խնդրում, թեև վատ էր ապրում: Հաճախ սոված էր»:
Նշենք, որ, ըստ `ստոնական ԶԼՄ-ների, Դրամբյանի գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն: