ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:
Սերժ Սարգսյանը և Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը Լիմասոլ քաղաքի նավահանգստում ներկա են գտնվել «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:
Երեկոյան Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի անունից՝ ի պատիվ Սերժ Սարգսյանի տրվել է ընթրիք:
ՀՀ նախագահը Կիպրոսից մեկնել է Աստանա՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: