Ռուսաստանի Բրյանսկի շրջանի դատարանը Հայաստանի քաղաքացի Վահե Մելքոնյանին դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման ռազմական նպատակներով օգտագործվող նյութերի մաքսանենգության համար: Տվյալ նյութերը կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման դեպքում:
Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Դաշնային անվտանգության ծառայության տարածաշրջանային մամուլի գրասենյակի ղեկավար Դենիս Զարիտովսկին, Մելքոնյանն ամբողջովին ընդունել է իր մեղքը և, բացի ազատազրկումից, նաև կենթարկվի 80 հազար ռուբլի տուգանքի:
Մելքոնյանի «Ռենո» մակնիշի ավտոմեքենան անցյալ տարի կանգնեցրել էին Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին, որի ժամանակ հայաստանցին ձերբակալվել էր: