Այսօր հնդկաստանյան Չեննայում ավարտվում է աշխարհի շախմատի երիտասարդական առաջնությունը:
Վերջին` 13-րդ տուրում 10 միավորով առաջին տեղը զբաղեցնող հայաստանցի Ռոբերտ Հովհաննիսյանը խաղում է Ադրբեջանը ներկայացնող Վասիֆ Դուրարբեյլիի հետ, ով վաստակել է 8,5 միավոր:
Հովհաննիսյանը հաղթանակի դեպքում անկախ մյուս պարտիաների արդյունքների կհռչակվի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Հովհաննիսյանին կես միավոր զիջող լեհաստանցի Դարիուշ Սվերչը, ով ունի 9,5 միավոր, հանդիպում է բելառուս Վլադիսլավ Կովալևի հետ:
Երրորդ տեղում ընթացող Սամվել տեր-Սահակյանը (8,5 միավոր) խաղալու է հնդկաստանցի Գորվեր Սաջախի հետ: