ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի N 781-Ն հրամանով փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» 2006 թվականի սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված կարգում: Փոփոխությունը վերաբերում է ասպիրանտուրայի օտար լեզվի (անգլերեն) ընդունելության քննությանը:
Նշված կարգով սահմանվել է, որ ասպիրանտուրայի դիմորդն ավարտական տարվա ընթացքում հանձնում է անգլերեն լեզվի քննություն` TOEFL (iBT) (այԲԻԹԻ) ստորին անցումային միավորին համապատասխան:
Նախորդ տարիների` միչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը TOEFL (ԹՕԵՖԼ) ծրագրի iTP (այԹԻՓԻ) տարբերակով հանձնած վավեր վկայագրերը ուժի մեջ են 2012-2013 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ: