Oգոստոսի 13-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի գիշերային ակումբից, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա Ցոլակ Ղ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Ցոլակ Ղ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ին, գիշերային ակումբում, վիճաբանության ժամանակ, Ցոլակ Ղ.-ին դանակահարել է 30-ամյա Էդգար Մ.-ն:
Էդգար Մ.-ն ձերբակալված է: