Օգոստոսի 16-ին, ժամը 21.30-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Էյ ԴԻ Էֆ Շոփսի» վերահսկողության ղեկավար Զոյա Գ.-ն հաղորդում է տվել, որ օգոստոսի 13-ին, ժամը 02.40-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, առևտրի խանութի ծխախոտի վաճառափեղկերի հետևում, ինչպես և գինիների վաճառափեղկի կողքի մասում, նոր տերմինալի շինարարության 2-րդ հարկին հարող գիպսակարտոնե պատի վրա հայտնաբերել է տարբեր չափսերի կտրվածքներ, և որոշել է խանութում ապրանքների վերահաշվարկ կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ խանութից պակասում են 4 տարբեր անվանումների ընդհանուր առմամբ 551 դոլար արժողության ապրանքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 22-ամյա Նարեկ Զ.-ն, 27-ամյա Մարգար Դ.-ն, 220-ամյա Մհեր Մ.-ն և 27-ամյա Համլետ Ս.-ն: Կատարվում է քննություն: