Երեկ աշխարհում ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր ձեռք բերելու համար պայքարի մեջ մտան 10 թիմեր:
Ամենամեծ անակնկալը մատուցեց Չեխիայի չեմպիոնը` Պլզենի «Վիկտորիան», որը մրցակցի հարկի տակ պարտության մատնեց նախորդ մրցաշարում անակնկալներ մատուցած դանիական «Կոպենհագենին»: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, սակայն երկրորդ կեսում չեխերը նախ երկու գնդակ խփեցին, իսկ 1:2 հաշվի ժամանակ նաև ամրապնդեցին իրենց առավելությունը:
Մրցակցի հարկի տակ տարած վստահ հաղթանակից հետո «Վիկտորիան» գրեթե ապահովեց իր տեղը խմբային մրցաշարում:
Հիշեցնենք, որ իր ճանապարհը Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշարում Պլզենը սկսեց երևանում` հաղթելով Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» 4:0: Պատասխան խաղում «Վիկտորիան» հաղթեց 5:1 հաշվով:
Երեկվա ևս մեկ հակամարտությունում գրանցվեց 3:1 հաշիվը: Կազանի «Ռուբինին» սեփական հարկի տակ պարտության մատնեց Չեմպիոնների Լիգայի հնաբնակներից մեկը` Լիոնի «Օլիմպիկը»:
Ռուսաստանյան թիմն առաջ անցավ հաշվւ մեջ արդեն 3 րոպեին, սակայն լիոնցիները դեռևս առաջին խաղակեսում 2 գնդակ խփեցին, իսկ երկրորդում ամրապնդեցին իրենց առավելությունը:
Լոնդոնի «Արսենալը»սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ հաղթանակ տարավ իտալական «Ուդինեզեի» նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը խփվեց 4-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Տեո Ուոլկոտը: Հետագայումերկու թիմերն էլ գոլային պահեր ունեցան, և «Ուդինեզեն» նույնիսկ ավելի վտանգավոր էր գրոհում, սակայն հաշիվն անփոփոխ մնաց:
Օրվա մյուս երկու հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի: Հոլանդական «Տվենտեն» տանը 2:2 խաղաց պորտուգալական «Բենֆիկայի» հետ, իսկ բելառուսի ԲԱՏԵ-ն` ավստրիական «Շտուրմի» հետ` 1:1: