ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կիրակի հնչած կրակոցների գործը լուրջ քննության առարկա չի դառնա, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ ոստիկանությունում արդեն որոշվել է, որ գործը պետք է տանել «անզգուշության» վարկածով, իբրև թե Հայրապետյանի թիկնապահը ՀՀ նախագահ Սաշիկ Սարգսյանի եղբայր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի թիկնապահին պատահաբար է կրակել:
Ոստիկանություն աչք է փակելու նաև այն իրողության վրա, որ թիկնապահները զինված են եղել:
Օրաթերթը հիշեցնում է, որ այս տարի ՀՀԿ համագումարի ժամանակ ելույթ ունենալիս Սերժ Սարգսյանը քննադատել էր որոշ մարդկանց թիկնապահներով շրջելու սովորույթը:
Նշենք, որ մամուլի հրապարակուների համաձայն, օգոստոսի 14-ին «Հարսնաքար» համալիրում հնչած կրակոցների հետևանքով վիրավորվել և հիվանդանոց են տեղափոխվել 33-ամյա Նորիկ Աթոյանը, որը հիշատակվում է որպես Սաշիկ Սարգսյանի թիկնապահ, և 25-ամյա Հերսանդ Մկրտչյանը, որը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է: Վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում: