«Ոչ մեկին ոչ ասել ենք, ոչ հրավիրել ենք», – այսպես է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանել դահլիճի կառավարական օթյակի ազատ տեղերի առկայութունը:
«Կառավարական միջոցառում չէր, ոչ էլ կառավարության հետ կապ ունենք` էդ համերգի մասով եմ ասում», – ասել է Գասպարյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Կրեմլում իր համերգները լեփ-լեցուն են անցնում, մինչդեռ երևանյան մենահամերգի ժամանակ դատարկ տեղեր են եղել, դուդուկահարը ասել է. «Ես ուշադրություն չեմ դարձնում դրա վրա, իմ համերգին լեփ-լեցուն է եղել դահլիճը, ո՞վ է հատուկ նկարել, որ այդ երկու աթոռն ազատ է եղել, հիմա կարող ա մարդը հիվանդացել ա ու չի եկել, ո՞վ է մտել դահլիճ ու հաշվել, որ երկու տեղ ազատ էր»:
Հարցին, թե, գուցե, դատարկ տեղերը պայմանավորված են եղել տոմսերի բարձր գներով, Գասպարյանն ասել է, թե ինքը տեղյակ չէ գներից.
«Ես խաբար չեմ, չգիտեմ` ինչ գներով են վաճառել տոմսը, ես չեմ խառնվել դրա մեջ: Ամեն դեպքում, տարբեր գներ եղել են, ինչքան գիտեմ` էժան տեղեր էլ են եղել, թանկ տեղեր էլ»: