Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Երևանի գործող քաղաքապետ Կարեն Կարապետյանի`Աբովյան փողոցում գտնվող խանութների և կրպակների ապամոնտաժման մասին որոշումը պայմանավորված է սուպերմարկետների տերերի շահերով:
«Հիմա Աբովյան փողոցում պատրաստվում են հերթական «Երևան Սիթի» սուպերմարկետը բացել` եկեղեցու մոտ: Եվ այդ ամեն ինչը դրա համար է արվում` միանշանա´կ: Հարավ-արևմտյան թաղամասում էլ, որտեղ «Սիթի» բացվեց`այնտեղ վերացան կրպակները: Բացի այդ`նույն խաչմերուկում «Մոսկվիչկա» սուպերմարկետ կա`այդտեղ ի՞նչ «Սիթիի» տեղ է, կանգառի և այլ հարցերը լուծվա՞ծ են: Երբ թույլատրում են բացել`գոնե նորմատիվներին թող նայեն ու հասկանան`կարելի՞ է, թե՞ ոչ», – ասել է Խաչատրյանը: