Վաղը` օգոստոսի 19-ին, ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանում տեղի կունենա Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Տիգրան Առաքելյանի դատավարությունը:
Սարգիս Գևորգյանի դատական առաջին նիստը նշանակված է ժամը 16:30-ին, Արտակ Կարապետյանինը` 17:00-ին, իսկ Տիգրան Առաքելյանինը` 17:30-ին:
Դատավարության ընթացքում ՀԱԿ ակտիվիստները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել դատարանի շենքի մոտ, Epress.am-ի հետ զրույցում ասել է ակտիվիստ Արեգ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին բերման ենթարկված և հաջորդ օրը ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ին` Արեգ և Վահագն Գևորգյաններին, Դավիթ Քիրամիջյանին և Սահակ Մուրադյանին օգոստոսի 12-ի երեկոյան բաց էին թողել, իսկ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք էր կիրառել:
Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի, իսկ Սարգիս Գևորգյանին: