Թուրքիան միշտ կարող է արժանապատվորեն ներկայացնել մեր շահերը ցանկացած բանակցային մակարդակի վրա, քանի որ այն մեր դաշնակիցն ու եղբայր պետությունն է: Այս մասին SalamNews-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ֆիքրետ Սադիխհովը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահի առաջիկա այցը Ռուսաստան:
«Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկիր և բանակցային գործընթացի ակտիվ միջնորդ, շահագրգռված հիմնախնդրի առաջընթացի մեջ: Ես կարծում եմ, որ այս ձևաչափը օգտակար է գործընթացին դինամիկա հաղորդելու հարցում»,- նշել է Սադիխովը` ընդգծելով. «Թուրքիան վաղուց ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և ձգտում է, որպեսզի այդ խնդիրն իր լուծումը ստանա»:
Քաղաքագետը կարծում է, որ նման գործոնների համադրությունը կարող է կենդանացնել բանակցային գործընթացը: Սակայն ակնկալել, որ Գյուլի և Մեդվեդևի հանդիպումից հետո հարցերը կլուծվեն, միամիտ կլիներ:
«Մենք իրադարձությունների նման ելքի ակնկալիքների համար հիմքեր չունենք, քանի որ խնդիրը շատ բարդ է, և որևէ արդյունք չի տալիս: Թուրքիան այստեղ պետք է շեշտադրում կատարի նրա վրա, որպեսզի Ռուսաստանը ավելի մեծ ջանքեր գործադրի Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցում: Եթե Թուրքիան այս հարցին կառուցողական և ռեալ մոտենա, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կարծում եմ, որ Ռուսաստանին օգտակար կլինի լսել այն ամենն, ինչ կասի Թուրքիայի նախագահը»,- նշել է Սադիխովը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը սեպտեմբերին սկզբին կայցելի Ռուսաստան: Սեպտեմբերի 7-ին և 8-ին Գյուլը կմասնակցի «Գլոբալ քաղաքական համաժողովին», որը կկայանա Յարոսլավում: