Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ նամակ է ստացել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամից, որում նշված է, որ 2011-2014 թվականներին 55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացել է Հայաստանի ֆինանսավորման հնարավորությունը:
«Դա, առաջին հերթին, պայմանավորված է մեր վարկային պորտֆելի որակով, ինչպես նաև կառավարման բարձր մակարդակով։ Համաշխարհային բանկի կողմից կատարողականը գնահատվել է բարձր, և դա հնարավորություն է տվել Համաշխարհային բանկին արտոնյալ միջոցները, որ տրամադրվելու են Հայաստանի Հանրապետությանը, 55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնել», – ասել է վարչապետը։