«Կանեփ-կակաչ-2011» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 17-ին ոստիկանության ծառայողները թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով Գյումրիի Հաղթանակի պողոտայի զբոսայգուց բերման են ենթարկել 17-ամյա Դավիթ Թ.-ին և նախկինում դատված 34-ամյա Արսեն Թ.-ին:
Անձնական խուզարկությամբ Արսեն Թ.-ի մոտից հայտնաբերվել և առգրավվել են 200 գ կանաչավուն կանեփանման բույսի ցողուններ և 180 գ կշռով պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնց մեջ եղել է մանրացված և չորացված կանաչավուն կանեփանման զանգված:
Արսեն Թ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն և այն պատրաստել է հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: