ՄԴՄԱ-ն հոգեխթանիչը, իսկ բարձր դոզաներով նաև հալյուցինոգեն նյութը, որը երիտասարդների շրջանում հայտնի է որպես «Էքստազի», կարող է օգնել բուժել արյան քաղցկեղը, պնդում են Բերմինհեմի համալսարանի գիտնականները:
Նոր հետազոտությունները զգալի առաջընթաց են գրանցել թմրանյութի բաղադրությունը ձևափոխելու և այն ուռուցքի դեմ պայքարում առավելագույնս օգտակար կերպով կիրառելու հարցում: «Էքստազին» կարող է օգնել բուժել լեյկոզը, ավշուռուցքը և բազմակի միելոման:
Գիտնականները պարզել են, որ հետազոտվող արյան սպիտակ բջիջների ուղիղ կեսը արձագանքում են հոգեխթանիչների ճնշող ազդեցությանը: Նմանատիպ դեղերի թվում են նաև քաշի նվազեցման հաբերը, հակադեպրեսանտները:
Իհարկե, գիտնականները նշում են, որ դեռ բազմաթիվ հետազոտություններ են սպասվում առջևում, քանի որ անհրաժեշտ է հստակեցնել օգտագործվող դեղերի չափաբաժինը, հակառակ դեպքում այն կարող է ճակատագրական լինել հիվանդների համար: