Օգոստոսի 15-ին իր տան տանիքում կախվելով ինքնասպան է եղել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, ոստիկանության աշխատակից 25-ամյա Դավիթ Ավետիսյանը: Նա աշխատել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայությունում:
Ինչպես տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, Դավիթ Ավետիսյանի ընտանիքի անդամները համագյուղացիներին պատմել են, որ մինչև ինքնասպանությունը Դավիթն ինչ-որ հեռախոսազանգ է ստացել և տանից դուրս է եկել դրան պատասխանելու համար, իսկ որոշ ժամանակ անց նրան գտել են տանիքում` կախված:
Թերթը նշում է, որ սա վերջին մեկ շաբաթում իրավապահ մարմինների աշխատակցի ինքնասպանության երրորդ դեպքն է: Օգոստոսի 16-ին իր մոր շիրիմի մոտ ատրճանակով ինքնասպան էր եղել 37-ամյա դատախազ Արամ Գրիգորյանը: Օգոստոսի 18-ին «Բուսաբանական այգում» հայտնաբերվել էր ոստիկանության աշխատակից 41-ամյա Տոնիկ Հարությունյանի դիակը. ըստ նախնական վարկածի` նա մեծ քանակությամբ դեղահաբեր ընդունելով ինքնասպանություն էր գործել: