Օգոստոսի 1-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդվել էր 22-ամյա Էլյա Մամոյանի կողմից իրենց տանը սխալմամբ թունաքիմիկատով մշակված ձմերուկ ուտելու, թունավորվելու և նույն օրը «Մեծամոր» բժշկական կենտրոնից Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելիս` ճանապարհին մահանալու մասին:
Մեկնած օպերատիվ խմբին Էլյա Մամոյանի սկեսրայրը` 51-ամյա Ամո Խ.-ն, հայտնել էր, որ Էլյա Մամոյանը հուլիսի 31-ին, ժամը 21.30-ի սահմաններում, տանը պատահաբար կերել է միջատների համար պատրաստված թունաքիմիկատով մշակված ձմերուկը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Էլյա Մամոյանի սկեսրայրը հուլիսի 27-ին ճանճերին սատկացնելու նպատակով կտրատել է մի քանի ձմերուկ, մշակել թունաքիմիկատով ու դրել պատշգամբում, ինչի մասին չի զգուշացրել ընտանիքի անդամներին, այդ թվում` հարսին, որն էլ կերել է նշված ձմերուկից և օգոստոսի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, մահացել է:
Փաստի առթիվ օգոստոսի 19-ին Արմավիրի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: