Երկու 53-ամյա բրիտանացի կանայք դանակահարվել են 17-ամյա թուրք մատուցողի կողմից, քանի որ կանանցից մեկը հրաժարվել է համաձայնություն տալ երիտասարդի և իր 15-ամյա դստեր ամուսնությանը: Ռեջեփ Չեթինը տարել է կանանց անտառ և կտրել նրանց կոկորդները:
Աղջիկը` Շենոն Գրեհեմը, հանդիպում էր Չեթինի հետ շուրջ երկու տարի, սակայն մեկ շաբաթ առաջ աղջկա մոր և նրա դստեր փեսացուի միջև բուռն վիճաբանություն է տեղի ունեցել: Արդյունքում մայրը արգելել է նրանց ամուսնանալ, ինչի հետևանքով էլ երիտասարդը որոշել է հանցագործության դիմել:
Կանանց մարմինները հայտնաբերվել են իրենց բնակության վայրից` Կուսադասիից 75 մղոն հեռավորության վրա գտնվող անտառում:
Անչափահաս մարդասպանն արդեն բերման է ենթարկվել և կկանգնի դատարանի առջև: