Home / Հայաստան / Վենեսուելացիները սափրել են գլուխները նախագահի առողջության համար

Վենեսուելացիները սափրել են գլուխները նախագահի առողջության համար

Վենեսուելայի ղեկավար Ուգո Չավեսի 100 երիտասարդ համախոհներ խմբակային սափրել են գլուխները`իրենց օժանդակությունը հայտնելով նախագահին, ում մազերը թափվել են քիմիոթերապիայից հետո:

Օգոստոսի 21-ին Միրաֆլորես նախագահական պալատի դիմաց հավաքվել են հարյուրավոր քրիստոնյա-ավետարանչականներ, որոնք եկել էին միասնական աղոթք հղելու Աստծուն վենեսուելական նախագահի առողջության համար:

Հաղորդվում է, որ արարողությանը ներկա նախագահը բարյացակամորեն ժպտում էր և ծափահարում կրոնական երգերի տակտին համընթաց:

Վերջերս Ուգո Չավեսն իր բլոգում հայտնել է, որ իր օրգանիզմը լավ է արձագանքում բուժմանը և հաստատել է, որ ամենայն հավանականությամբ պետք է քիմիոթերապիայի երրորդ կուրսն անցնի: