Լիբիայի կառավարության մամուլի քարտուղար Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ մայրաքաղաքի վրա իրականացված ապստամբների հարձակման հետևանքով ավելի քան 1300 մարդ է զոհվել և վնասվածք են ստացել 5000-ը:
Նա տեղի ունեցող իրադարձություններն իսկական ողբերգություն է անվանել, որը «մեկ գիշերում մեծ թվով մարդկանց կյանքեր է խլել»:
«Տրիպոլիի հիվանադանոցները լի են վիրավորներով, բժիշկներն անում են ամեն հնարավորը, որպեսզի փրկեն ռազմական գործողություններից տուժածներին»,-ասել է Իբրահիմը:
Նշենք նաև, որ Քադաֆիի երկրորդ որդին` Մուհամեդ Քադաֆին նույնպես հանձնվել է ապստամբներին: Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ճակատագիրը դեռևս անհայտ է մնում: