Օգոստոսի 23-ին` ժամը 17.00-ի սահմաններում Երևան քա¬ղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 17 շենքի հարակից տարածքում կռունկի բարձրությունից ընկնելով վնասվածքներ է ստացել և Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սյունիքի մարզի Նորավան գյուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Ալյոշա Օհանյանը:
Ինչպես հաղրոդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, մալուխային աշխատանքներ կատարելու ժամանակ Օհանյանը մոտ 3-4 մ բարձրությունից ընկել «Յուքոմ» ընկերությանը պատկանող ամբարձիչի զամբյուղից:
Ընկնելու պատճառ է հանդիսացել «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի` մալուխին հարվածելը:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: