Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Քրիսթիանիա թաղամասում գտնվող Փուշեր-սթրիթ փողոցը վերանվանվել է «Կանաչ լապտերների փողոց»:
Ի տարբերություն Ամստերդամի, որտեղ «Կարմիր լապտերների փողոցում» օրինականացված է մարմնավաճառությունը, կոպենհագենյան այս փողոցում այսուհետ օրինական կլինի մարիխուանայի վաճառքը:
Դանիական պարբերականները գրում են, որ փողոցի վերանվանման հանդիսավոր արարողությունն առանց ԶԼՄ-ների հատուկ ուշադրության է անցել, քանի որ ոչ ոքի այլևս չի զարմացնում Քրիսթիանիա թաղամասի կամակատարությունները: Այն անվանում են «քաղաք քաղաքի մեջ» և «պետություն պետության մեջ»:
Փուշեր-սթրիթը նոր փողոց չէ: Այն գոյություն ունի քարտեզի վրա 1973 թվականից: Եվ հենց այդ ժամանակից այնտեղ թմրանյութերի ապօրինի վաճառք էր իրականացվում: Այժմ «Կանաչ լապտերների փողոցը» հնարավոր է հեշտությամբ ճանաչել այնտեղ տեղադրված տարբերանշանով: