Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին օգոստոսի 24-ի գիշերը ուղերձ է հղել իր ժողովրդին մայրաքաղաք Տրիպոլիի ռադիոկայանի եթերում: Reuters-ի փոխանցմամբ` հրամանատարը հայտարարել է, որ կառավարական նստավայրից նահանջելը «մարտավարական քայլ էր»:
Քադաֆին խոստացել է, որ կշարունակի պայքարը ապստամբների և ՆԱՏՕ-ի ուժերի դեմ, մինչև չհաղթի կամ էլ «նահատակվի»: Քադաֆիի խոսնակ Մուսա Իբրահիմը ավելի ուշ հայտարարել է, որ Լիբիայի առաջնորդն ի վիճակի է ամիսներով և անգամ տարիներով դիմադրել ապստամբների և խոստացել է Լիբիան «հրաբխի, լավայի և կրակի վերածել»:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ օգոստոսի 23-ին ապստամբներին հաջողվել է գրավել Բաբ ալ-Ազիզիա թաղամասում գտնվող Քադաֆիի նստավայրը:
Ինքը`հրամանատարը, նվաճված նստավայրում չի եղել:
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ապստամբները լիակատար տնօրինության տակ են վերցրել քաղաքը: