Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը և «Գրաքննության ցուցիչ» կազմակերպությունը նամակով դիմել են Բրիտանիայի կառավարության քարտուղար Թերեզա Մեյին` իրենց մտահոգությունը հայտնելով բողոքի ցույցերից առաջ սոցիալական ցանցերի աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու կապակցությամբ:
Իրավապաշտպաններն իրենց խիստ վրդովմունքն են հայտնում այն փաստի առթիվ, որ Facebook-ի և Twitter-ի խափանումները «ենթակա են չարաշահումների և խաթարում են մարդկանց անձեռնմխելիությունը»:
Նշենք, որ, համաձայն նախարարների առաջարկի, սոցիալական ցանցերի աշխատանքը պետք է խափանվի քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ: Ըստ նրանց` քաղաքացիական անհնազանդությունների մասնակիցները պետք է դուրս մղվեն սոցցանցերից:
Փոխարենը` նրանք ցանկանում են քննարկել, թե ինչպես ավելի լավ կարող են իրավապահ մարմիններն օգտագործել Twitter-ը և Facebook-ը արտակարգ իրավիճակներում:
Իրավապաշտպանների նամակին, սակայն, կցված է ֆեյսբուքյան և թվիթերյան հակակառավարական կոչերի բովանդակություն ունեցող գրառումների մի հետազոտություն, որը, փաստեր ներկայացնելով, կասկածի տակ է դնում Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնի պահանջը` արգելել քաղաքացիական անհնազանդությունների պոտենցիալ մասնակիցներին օգտվել սոցցանցերից: