Home / Հայաստան / Դալմայի այգիների հողերի սեփականատերերը բողոքում են, բայց փոխհատուցման հույս չունեն

Դալմայի այգիների հողերի սեփականատերերը բողոքում են, բայց փոխհատուցման հույս չունեն

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Դալմայի այգիների հողերի սեփականատերերը: Նրանք ձեռքներին ունեին հետևյալ բովանդակությամբ կանաչ պաստառներ «Կատարեք մեր պահանջները», «Դալմայի այգիներ»:

Նշենք, որ Դալմայի այգիները գտնվում են Երևանի Կիլիկիա թաղամասի հարևանությամբ, որի սկզբնահատվածում կառուցվում է «Դալմայի այգիներ» առևտրի կենտրոնը:

Բողոքողները պահանջում են իրենց օտարված հողերի արդար փոխհատուցում:

Բողոքի ակցիայի մասնակից Սուսաննա Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք, այնուամենայնիվ, արդար վճռի հույսը կորցրել են:

«Ոչ մի ակնկալիք էլ չունենք, որ կամ մեր հողերը տան, կամ էլ արդար փոխհատուցում տան: Արդեն ութ տարի է մենք բողոքում ենք: Փոխհատուցել են մի ութ հոգու ընդամենը: Մեզ բանի տեղ չի դնում ոչ ոք: Բայց մենք պայքարում ենք, որպեսզի ցույց տանք մեր դժգոհությունը», – ասել է Խաչատրյանը: