ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը` Ծաղիկ Ռուբոն, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին պայքարելու է ոչ միայն իր անունը ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկելու ուղղությամբ, այլև իր աղջկա` Անահիտ Գևորգյանի, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, Ռուբեն Գևորգյանը ջանք չի խնայում իր ցանկությունն իրականություն դարձնելու համար, որի դիմաց պատրաստակամություն է հայտնել ընտրություններին ֆինանսական լուրջ ծախսեր անել:
«Հրապարակը» նշում է, որ պատգամավորը մտադիր է վաճառել Դավիթաշեն թաղամասի իր սեփականություն հանդիսացող շուկան «հանուն աղջկա ապագայի»: