Վերջին օրերին քաղաքական կուլիսներում կրկին քննարկվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը, գրում է «168 ժամ» պարբերականը:
Որպես վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներ` նշվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունները:
«Որոշ տեղեկությունների համաձայն` Հովիկ Աբրահամյանն իր շրջապատին վսստահեցրել է, որ սեպտեմբերի վերջին նշանակվելու է վարչապետի պաշտոնում, և, որ դա արդեն համաձայնեցրել է ՀՀ նախագահի հետ: Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանի հնարավոր նշանակմանը, ապա խոսակցություններ են շրջում, թե այդ հարցում նրան աջակցում է ռուսաստանցի իր գործընկերը` ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը», – գրում է «168 ժամը»: