ՀՀ հատուկ քննչական ծառայության ուսումնասիրված նյութերի համաձայն, ՀՀ ոստիկանության Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատարն իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք և իրեն վստահված շուրջ 277.000 լիտր բենզինից ըստ նպատակի հատկացրել է 121.000 լիտրը, իսկ տարբերությունը՝ յուրացրել: Հրամանատարի անունը ՀՔԾ-ն չի նշում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում օգոստոսի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով: