Home / Հայաստան / Գյումրիի Սախարովի հրապարակում «Գրանդ Չերոկի» է շրջվել

Գյումրիի Սախարովի հրապարակում «Գրանդ Չերոկի» է շրջվել

Այսօր առավոտյան` ժամը 06.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, որի հետևանքով գազի արտահոսք է նկատվել:

Դեպքի վայր է մեկնած փրկարարները հաղորդել են, որ Գևորգ Վարուժանյանին պատկանող «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով Վարուժանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար: