Այսօր ժամը 10:00-ին նախատեսված Հայ ազգային կոնգրես և իշխանանական կոալիցվիայի պատվիրակությունների երկխոսության 7-րդ հանդիպումը չի կայացել:
Ժամը 10.05 րոպեին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը դուրս է եկել հանդիպումների դահլիճից և հայտարարել է, որ այսօրվա հանդիպումը չի կայանալու, քանի որ ընդդիմությունն աննպատակահարմար է համարում դրա անցկացումը:
Աբրահամյանը հարցերի չի պատասխանել` նշելով, որ բոլոր հարցերը լրագրողները կարող են ընդդիմությանն ուղղել ժամը 13.00-ին, երբ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կհանդիպի լրագրողների հետ Կոնգրեսի գրասենյակում:
Իշխանական կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց համար այս որոշումը անակընկալ էր:
«Ի զարմանս ինձ այսօրվա հանդիպմանը ներկայացավ պատվիրակության միայն մեկ անդամ, ով ասեց, որ պատվիրակությունն այս ռաունդում չի ներկայանալու: Ինձ համար դա տարօրինակ էր, ճիշտն ասած: Նախ, որևէ հիմնավորումներ չբերվեցին, երկրորդը` մինչ այս ձևավորված մեր աշխատանքային հարաբերություններն այնպիսին չէին,որ պետք է ներկայանար մեկ հոգի, կամ, եթե պատվիրակություն չէր ներկայանալու հնարավորություն չունենային այդ մասին մեզ հայտնելու: Սա, կարծում եմ, դեմարշ է, էթիկայից դուրս է, ցավում եմ այս դեմարշի համար», – ասել է Դավիթ Հարությունյանը: