Այսօր վաղ առավոտյան Սևան-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. Բախվել են «ԳԱԶել» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաները:
Փրկարաների ուժերով «ԳԱԶել» ավտոմեքենայից դուրս են բերվել մոտ 30-35 տարեկան երկու կնոջ դի և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին: Մեկ տղամարդ և մեկ կին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխանաբար Սևան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներ: Տուժածների ինքնությունը առայժմ պարզել չի հաջողվել, հայտնում է «Արտակարգ ալիքը»: