Home / Հայաստան / Իրանցու վարած ավտոցիստերնը շրջվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. 22 տոննա ժավելի սպիրտը թափվել է

Իրանցու վարած ավտոցիստերնը շրջվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. 22 տոննա ժավելի սպիրտը թափվել է

Օգոստոսի 27-ին Լոռու մարզում` Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրում (Լերմոնտովո գյուղի մոտ), շրջվել է ավտոցիստերն:

«Իվեկո» մակնիշի ավտոցիստերնը շրջվել է շրջադարձ կատարելու ժամանակ, ինչի հետևանքով ավտոցիստերնի պարու­նակությունը` 22 տ ժավելի սպիրտը, թափվել է ավտոճանապարհին և հարակից տարածքում, իսկ վարորդ` Իրանի քաղաքացի, 52-ամյա Մուհամեդ Ալի Փառ Թաթուլան  ստացել է դեմքի այրվածքներ և մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 2 հիվանդանոց: իսկ այնուհետև` Երևան քաղաքի Ս. Մալայանի անվան օֆտալմոլոգիական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է ավտոճանապարհի լվացում, իսկ ՀՀ Բնապահպանու­թյան նախարարության աշխատակիցների կողմից ավտոճանապարհի հարակից տարածքից վերցվել են փորձանմուշներ, հայտնում է «Արտակարգ ալիքը: