Home / Հայաստան / «Հին Էրիվան» հոլդինգի նախագահը կարող է ասել` ով է կանգնած «Յունիբանկի» կառավարիչի հետևում

«Հին Էրիվան» հոլդինգի նախագահը կարող է ասել` ով է կանգնած «Յունիբանկի» կառավարիչի հետևում

«Հին Էրիվան» հոլդինգի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ «Յունիբանկ»-ի կառավարիչ Վարդան Աթայանին բանկի տնօրենների խորհուրդը պատրաստվում է անվտսահություն հայտնել:

Նշենք, որ «Յունիբանկից» վարկ վերցրած Տեր-Առաքելյանն Աթայանին մեղադրում էբանկային գաղտնիքները 6-րդ վարչությանը տրամադրելու, ինչպես նաև իր դեմ սուտ մատնություն իրականացնելու մեջ: Տեր-Առաքելյանի խոսքով` Աթայանը, որի թիկունքում բարձրաստիճան պաշտոնյա է կանգնած, ցանկանում է տիրանալ Թումանյան փողոցի վրա գտնվող «Հին Էրիվան» ռեստորանին:

Տեր-Առաքելյանը խոստացել է նաև հրապարակել բարձրաստիճան պաշտոնյայի անունը, եթե «Յունիբանկը» չդադարեցնի իր դեմ սկսված արշավը:

Նշենք, որ Վարդան Աթայանը պահանջում է, որպեսզի «Հին Էրիվան» հոլդինգը վճարի բանկին վարկային պարտքը: Տեր-Առաքելյանը նշել է, որ չի հրաժարվում իր պարտավորություններից: