Սկանդալային WikiLeaks կայքում հրապարակվել են ամերիկյան դեսպանատան 134 գաղտնի փաստաղթղթերի օրիգինալ տարբերակները, որոնք պարունակում են ամերիկացի դիվանագետների հետ կապեր ունեցող անձանց անունները, հայտնում է The New York Times-ը: Կայքի սկզբունքների համաձայն` հրապարակման ժամանակ բոլոր փաստաթղթերից հեռացվում են տեղեկատուների անունները, որպեսզի այդ փաստաթղթերը չսպառնան նրանց կյանքին և անվտանգությանը, սակայն այս անգամ այդ բոլոր փաստաթղթերը հայտնվել են համացանցում առանց խմբագրման:
Վերջին հրապարակումներն իրականացվել են Ասանժի համախոհների կողից, երբ նա գտնվում է Լոնդոնում`սպասելով դատարանի վճռին:
ԱՄՆ Պետդեպը անհանգստանում է արտասահմանյան լրագրողների, իրավապաշտպանների և պետական գործիչների անվտանգության համար, քանի որ նրանց անունները նշվում են ամերիկյան դեսպանատան զեկույցներում: Պետդեպի ներկայացուցիչները վստահ են, որ տեղեկատուներին լուրջ խնդիրներ և բռնաճնշումներ են սպառնում, քանի որ նրանցից շատերն ապրում են ԱՄՆ-ի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներում: