Օգոստոսի 31-ին, ժամը 01.00-ի սահմաններում 48-ամյա Յուրի Փ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի մետաղե խողովակին և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորները` 34-ամյա Ազնիվ Սիրադեղյանը և Գևորգը (մնացած տվյալները պարզվում են), տեղում մահացել են: