Facebook սոցիալական ցանցում այսօր բազմաթիվ հայաստանցի օգտատերեր իրենց էջի գլխավոր նկարը փոխարինել են «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին զոհված տասնութամյա Աղասի Աբրահամյանի նկարով, որտեղ վեջինս պատկերված է մինչ սպանությունը` համատեղած բռնության հետքերով նկարի հետ:
Ֆեյսբուքյան հայ օգտատերերը կոչ են անում բոլորին մեկ օրով` ի նշան բողոքի և անհանդուրժողականության բանակում կատարվող իրադարձությունների դեմ, տեղադրել այդ նկարը:
Արձագանքելով Facebook սոցիալական ցանցում ստեղծված բողոքի խմբերին` մի խումբ քաղաքացիներ վաղը` սեպտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Կառավարության շենքի առջև նախաձեռնելու են սևազգեստ կանանց ակցիա, որի ժամանակ հայկական բանակում մահացած երիտասարդների մայրերը և հարազատները պաստառներով և կոչերով իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու և պահանջելու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Նախաձեռնողները կոչ են անում բոլորին իրենց չնչին ներդրումն ունենալ` պայքարելու հայկական բանակում ծառայող զինվորների կյանքի համար: