Երեկ ձերբակալված ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի եղբայրը` Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետ Մուշեղ Օհանյանը, այս պահի դրությամբ հրաժարականի դիմում չի ներկայացրել:
Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Երևանի Կենտրոնի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը:
«Այս պահին մենք նման տեղեկատվություն չունենք», – հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Մալխասյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնություններ չէր հաղորդել Մարգար Օհանյանի ձերբակալության գործի հետ կապված` նշելով միայն, որ վարույթը գտնվում է ՀՀ Հատուկ Քննաչական ծառայությունում:
Մարգար Օհանյանը ձերբակալվել է «պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով»: