Պենտագոնի կողմից Ադրբեջանին տրամադրված 44 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթից 10 միլիոնը պետք է ծախսվի ահաբեկչության դեմ պայքարի համար, հայտնում է Associated Press գործակալությունը:
Միջոցների տրամադրման հիմնական նպատակը ահաբեկչության դեմ պայքարող հատուկ ռազմածովային ուժերի հնարավորությունների մեծացումն է: Օգնությունն իր մեջ ներառում է ոչ մեծ չափերի մոտորանավակներ, շարժիչներ, ջրի մեջ ընկղմվելու համար անհրաժեշտ սարքավորումներ և ուսուցում:
Բացի Ադրբեջանից, Պենտագոնը օգնություն է տրամադրել նաև Թունիսին, Մալթային, ինչպես նաև Լիտվային և Հունգարիային, հայտնում է Тренд-ը:
Գործակալության տվյալների համաձայն, փաթեթը վերջերս հաստատվել է Պենտագոնի ներկայացուցիչների կողմից, և ուղարկվել ԱՄՆ Կոնգրես հաստատման համար:
Պենտագոնը յուրաքանչյուր տարի ռազմական օգնություն է տրամադրում երեք կամ չորս ուղղություններով: