Վլադիվոստոկում 6-րդ դասարանի 4 աշակերտուհիներ ուսումնական տարվա մեկնարկը տոնելիս ալկոհոլային թունավորում են ստացել: Աղջիկներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «ալկոհոլային կոմա» ախտանիշով, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Սեպտեմբերի 1-ին 12-ամյա դպրոցականներն ուսումնական հաստատության մոտակա խանութից երկու շիշ կասկածելի որակի օղի են գնել:
3 աշակերտուհիները դժվարությամբ են հասել տուն: Իսկ չորրորդի օրգանիզմն ավելի թույլ է եղել, և նա, կորցնելով գիտակցությունը, ընկել է իր բնակության վայրից ոչ շատ հեռու գտվող ավտոտնակի մոտ:
Բժիշկներն այժմ շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար:
Սա Վլադիվոստոկում գրանցված նման միակ դեպքը չէ: Սեպտեմբերի 1-ին Վլադիվոստոկի բնակիչներից մեկը տեսանյութ է ուղարկել «Приморье 24» տեղեկատվական գործակալությանը. որտեղ 5 հարբած դպրոցականներ հազիվ են տեղաշարժվում: