հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ղարաբաղի հարցում իշխանությունը տուրք տվեց գավառականությանը. ՀԱԿ

Ղարաբաղի հարցում իշխանությունը տուրք տվեց գավառականությանը. ՀԱԿ

Իր անկախության 20 տարիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անցել է հաղթահարելով տասնյակ ու հարյուրավոր խոչընդոտներ ու մարտահրավերներ՝ անհավասար պատերազմից սկսած մինչև տնտեսական դժվարություններ՝ ապացուցելով անկախ պետականությամբ ապրելու իր ունակությունն ու անքակտելի իրավունքը։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաղթանակների, այսօրվա գոյության և հաջողությունների մեջ իր նպաստն է բերել ողջ հայությունը և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու նրա իշխանությունը՝ ապահովելով 1990-ական թվականների ռազմական ու դիվանագիտական հաղթանակները։ Հայաստանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղը, իր պատմության մեջ առաջին անգամ, ի դեմս ընտրված իր իշխանության, միջազգային հարաբերություններում հանդես էր գալիս որպես հավասարազոր սուբյեկտ և ինքնուրույն գործոն։ Դրանով միջազգային ճանաչում էր ստանում նաև ինքնորոշման նրա իրավունքը, կարևոր թելադրող հանգամանք դառնում հակամարտության կարգավորման բանակցություններում։ Ցավոք, Հայաստանի հաջորդ իշխանությունը, տուրք տալով գավառականությանն ու որդեգրելով պետականամերժ գործելակերպ, ի չիք դարձրեց կարևորագույն այս լծակը, իսկ Ղարաբաղի իշխանությունը մինչ օրս հանդուրժում է դա», – նշում է ՀԱԿ-ը։

Կոնգրեսը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ԼՂՀ ծննդյան 20-ամյակի առթիվ և համոզմունք հայտնել, որ, ապավինելով ժողովրդավարությանն ու առողջ բանականությանը, նա հաջողությամբ կկարողանա վերականգնել իր նախկին կարգավիճակը միջազգային ասպարեզում, ինչպես նաև կհաղթահարի ներքին մարտահրավերները՝ ամրապնդելով իր ազատ և անկախ զարգացման ապահով հիմքերը։