ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այսօր մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին (նկարում` աջից), և նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորում։
Մարգար Օհանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին, իսկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով օգոստոսի 31-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվել կադրերի ռեզերվ: