2011 թվականի հուլիսին հեռախոսային խոսակցություն էր տեղի ունեցել իտալացի լրագրող Վալտեր Լավիտոլի և վարչապետ Սիվիո Բերլուսկոնիի միջև, որի ձայնագրությունը հայտնվել է ANSA գործակալության տրամադրության տակ:
Ձայնագրության տեքստը հրապարակած գործակալությունը ցնցել է ողջ Իտալիան, քանի որ զրույցի ընթացքում վարչապետը բացասաբար է խոսում սեփական երկրի մասին:
«Ես մաքուր և բաց եմ աշխատում: Մարդիկ ինչ ուզում է խոսեն, դրանք միայն բառեր են: Ինձ միևնույն է: Մի քանի ամսից ես պատրաստվում եմ հեռանալ և իմ անձնական հարցերով զբաղվել: Ես կհեռանամ էս անիծյալ երկրից, որից իմ սիրտն արդեն խառնում է»,- լրագրողին ասել է Բերլուսկոնին: Գործակալության տեղեկությունների համաձայն` ձայնագրությունը նաև նյութ է հանդիսացել դրամաշորթության մասին գործի համար: Նախօրեին ոստիկանությունը ձերբակալել է Ջոնպաոլո Տարանտինիին և նրա կնոջը Բերլուսկոնիից 500 հազար եվրո շորթելու կասկածանքով:
Հենց Ջոնպաոլոյին են կասկածում Բերլուսկոնիի համար աղջիկներ մատակարարելու մեջ: