Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) կառավարման խորհրդի նիստում այսօր գաղտնի փակ քվեարկության` 30 «կողմ», 1 «դեմ» արդյունքով համալսարանի ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր Արա Ավետիսյանը: Այս մասին հայտնել է Պոլիտեխնիկի Հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնի ղեկավար Վերոնիկա Խորասանյանը: