Home / Հայաստան / Երևան-Սևան ճանապարհին վթարի ենթարկված վարորդը մահացել է

Երևան-Սևան ճանապարհին վթարի ենթարկված վարորդը մահացել է

Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:

Բախման հետևանքով «ՎԱԶ-2106»-ի դիմաց կանգնած վարորդը՝  Արտակ Մանուչարյանը,  ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: