Թուրքական Թունջելի քաղաքում հարձակում է իրականացվել ոստիկանների վրա այն պահին, երբ վերջինները ֆուտբոլ էին խաղում: Հարձակման հետևանքով մահացել է ոստիկանության սպաներից մեկը, ինչպես նաև նրա կինը, ով խաղին էր հետևում ֆուտբոլի դաշտում: Եվս 8 ոստիկաններ վնասվածքներ են ստացել, նրանցից երեքի վիճակը ծանր է գնահատվում:
Ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկը սպանվել է: Վիրավոր ոստիկանները հիվանդանոց են տեղափոխվել:
Ահաբեկիչները նաև սադրիչ կրակ են արձակել օպերատիվ նշանակության ուժերի ուղղությամբ, որոնք պատասխան կրակ են բաց թողել: Տվյալ տարածքում դեռևս շարունակվում են հատուկ գործողությունները, հաղորդում է TRT-ն: