Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նորքի 9-րդ զանգվածից բերման են ենթարկել 34-ամյա մի տղամարդու. նա խոստովանել է, որ օգոստոսի 31-ից վարձակալական հիմունքներով բնակվելով Նորքի 9-րդ զանգվածի 105 շենքի բնակարաններից մեկում, գողացել է սառնարան, ջրատաքացուցիչ, հեռուստացույցի տակդիր, 2 պահարան, հեռուստացույց՝ հենապահարանով, 2 դուռ և կենցաղային այլ իրեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: